«Կառավարությունը որոշել է ստանձնել աշխարհագրության ուսուցչի դեր». Նաիրա Զոհրաբյան

««Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություն՝ առաջարկելով հանել ռեյտինգային համակարգը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն իրենց առաջարկին տվել է բացասական եզրակացություն. «Կառավարության հիմնավորումը ծիծաղելի է: Կառավարությունը որոշել է ստանձնել աշխարհագրության ուսուցչի դեր և մեզ տրամադրել տեղեկատվություն տարբեր երկրների ընտրակարգերի վերաբերյալ:

Ես հիմա դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաև իշխող կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին, որն ընդամենն օրեր առաջ իր Գերագույն մարմնի և Բյուրոյի հայտարարության մեջ անդրադարձել է Ընտրական օրենսգրքին, առաջարկել է վերանայել գործող ռեյտինգային համակարգը: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ընտրակարգն ապաքաղաքականացրեց ընտրական համակարգը: Առաջարկում ենք ստեղծել կոնսենսուս «Ծառուկյան» դաշինքի առաջարկների շուրջ»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ խնդիրն օրակարգում է, պարզապես հանձնաժողովը հետաձգել է. «Ժամանակը գա, կքննարկենք, հանձնաժողովն այդ հարցը քննարկել է, և այն օրակարգում է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս