Բաժիններ՝

Հնդկաստանը փորձարկել է Agni-I հրթիռը, որը կարող է միջուկային մարտալիցք կրել

Հնդկաստանի ռազմավարական զորքերի հրամանատարությունը փետրվարի 6-ին հերթական անգամ հաջողությամբ փորձարկել է փոքր հեռահարության Agni-I բալիստիկ հրթիռը, որը կարող է միջուկային մարտալիցք կրել:

Այդ մասին հայտնել է Zee News հեռուստաալիքը: Հրթիռի արձակումն իրականացվել է տեղական ժամանակով ժամը 8:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:30-ին) Օրիսայի նահանգի ափերի մոտ գտնվող Աբդուլ Քալամի կղզու զինափորձարանից:

Հրթիռի վերջին փորձարկումները տեղի են ունեցել 2016 թվականի նոյեմբերին: Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության կողմից մշակված Agni հրթիռն առաջին անգամ փորձարկվել է 2002 թվականի հունվարի 25-ին, այն արդեն առկա է սպառազինության մեջ: Agni-I հրթիռի հեռահարությունը 700 կիլոմետր է: Այն կշռումէ շուրջ 12 տոննա եւ կարող է կրել մոտավորապես 1 տոննա քաշով միջուկային կամ սովորական մարտալիցք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս