Բաժիններ՝

Ազատ ոճային ըմբիշները Մոլդովայում 7 մեդալ են նվաճել

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի եւ Ռումինիայի 156 երիտասարդ ըմբիշներ, որոնց հետ պայքարում Ռազմիկ Պապիկյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վազգեն Թեւանյանը՝ 61 կգ, Արման Անդրեասյանը՝ 70 կգ եւ Դավիթ Գեւորգյանը՝ 74 կգ նվաճեցին հաղթողի կոչումը, 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) դարձան արծաթե մրցանակակիրներ, իսկ Արման Ավագյանը 79 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե պարգեւի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728