![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Սարգսյանը Ալեն Դանքնի հետ քննարկել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/921584.jpg)
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու բանակցություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր։
Կողմերը նաև անդրադարձ կատարեցին երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, կարևորելով նշված բնագավառում համատեղ նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում գործրարար միջավայրի հետագա բարելավմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը։