![](/banners/BeFunky-design.jpg)
«Նա կշարունակի պահեր ստեղծել, գոլեր խփել և հիանալի խաղալ». Ռունին՝ Մխիթարյանի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/86442.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը շատ քննարկվեց, սակայն Հենրիխի մասին առավել շատ սկսեցին խոսել այն բանից հետո, երբ հայ կիսպաշտպանն առաջին լիարժեք հանդիպումն անցկացրեց «Արսենալի» կազմում: Հիշեցնենք, որ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը՝ 3 անգամ դառնալով գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ:
«Էվերթոնի» հետ խաղից հետո Մխիթարյանի մասին է խոսել նաև Հենրիխի նախկին թիմակից, այժմ՝ «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին: Ռունին նշել է, որ մանչեսթերյան ակումբում Հենրիխն ավելի ճնշված էր գործում, իսկ լոնդոնցիների կազմում ստանում է ազատություն:
«Մխիթարյանն «Արսենալին» շատ համապատասխանող ֆուտբոլիստ է: Նա շատ տաղանդավոր է, ես տեսել եմ նրա մարզումները: Կարծում եմ՝ նա կշարունակի պահեր ստեղծել, գոլեր խփել և հիանալի խաղալ: Նրա մոտ այդ ամենը կստացվի: «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխին պակասում էր ազատությունը: Նա չէր կարողանում այնպես խաղալ, ինչպես «Բորուսիայում»»,- նշել է Ռունին:
Սիրարփի Աղաբաբյան