![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի ռուսական ռազմակայանի զորափորձարաններում մեկնարկել են անօդաչուների վարժանքները
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/921583.jpg)
Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկները «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարաններում հատուկ տակտիկական վարժանքների շրջանակներում յուրացնում են բարդ պայմաններում պայմանական հակառակորդի կրակային դիրքերի եւ ռազմական օբյեկտների լուսանկարումն ու տեսանկարահանումը:
ԱԹՍ-ի անձնակազմին հարկ է լինում գործել օրվա գիշերային ժամերին ռազմական տեխնիկայի շարասյուների կազմում շարժվելիս: ԱԹՍ-ի հաշվարկները պետք է սովորեն կատարել օդից տեղանքի հետախուզում, հայտնաբերել պայմանական հակառակորդին, իսկ այնուհետեւ իրական ժամանակի ռեժիմով հետեւել նրա գործողություններին եւ կոորդինատները փոխանցել ռազմաբազայի կառավարման կետին:
Զորամիավորման ԱԹՍ-ի հաշվարկների մասնակցությամբ պարապմունքների առանձնահատկությունը ծովի մակարդակից ավելի քան 1,5 հազար մետր բարձրությունից անօդաչու ավիացիոն տեխնիկայի արձակման «էքստրեմալ» ձմեռային պայմաններն են, երբ քամու պոռթկումների արագությունը հասնում է վայրկյանում 10 մետրի: ԱԹՍ-ների կիրառմամբ գործնական պարապմունքներում ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա: