Բաժիններ՝

«Աչքներս լույս լինի, մի հատ էլ արտահերթ նիստ ենք անելու». «Ծառուկյան» խմբակցությունը միացավ «Ելք»-ի ստորագրահավաքին

Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ստորագրահավաք են սկսկում՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:

«Արդեն երկար ժամանակ ՀՀ-ում ծավալվում են լայն սառման ապրանանքների թանկացումներ, և դա մեծապես կախված է Հարկային օրենսգրքի հետ: Մենք առաջարկում ենք՝ փետրվարի 16-ին, ժամը 11:00-ին հրավիրվի արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ իրականացնելու համար: Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորների ստորագրություն: Կոչ ենք անում այն պատգամավորներին, ովքեր պատրաստվում են ստորագրել, այդ մասին ասել»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք միանալու են ստորագրահավաքին. «Չնայած կառավարությունը լսումներ կազմակերպեց, բայց լուծումները ձգձգվում են: Նույնիսկ կոսմետիկ լուծումները չեն կատարում: Այնպես որ, մենք միանալու ենք, և հարցադրումը շատ ճիշտ է լինելու»:

«Աչքներս լույս լինի, մի հատ էլ արտահերթ նիստ ենք անելու»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս