Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը մերժեց Brexit-ի շուրջ եվրոպական հանրաքվե անցկացնելու առաջարկը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մերժել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ եվրոպական հանրաքվեի անցկացման առաջարկի գրանցումը: Այդ մասին հայտնել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:

«Եվրահանձնաժողովը որոշում ընդունեց չգրանցել Եվրոպայի քաղաքացիների առաջարկությունը, որը նշված է որպես «Եվրոպական հանրաքվե այն բանի շուրջ, թե ԵՄ-ի քաղաքացիները ցանկանում են արդյոք, որ Մեծ Բրիտանիան դուրս գա կամ մնա Եվրամիության կազմում»:

Հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ նախաձեռնությունը գրանցման պայմաններին չի համապատասխանում այն պատճառով, որ «հարցի բովանդակությունը դուրս է ԵՄ-ի իրավասությունից»,-ասված է մամուլի տեղեկագրում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախաձեռնության հեղինակները հորդորում էին «պաշտպանել հանրահարցումը, որպեսզի 28 եվրոպական երկրների բոլոր քաղաքացիներին հնարավորություն տրվի հայտնելու իրենց կարծիքը, թե իրենք ցանկանում են արդյոք Brexit, թե՝ ոչ»:

ԵՀ-ում նշել են, թե, չնայած այն բանին, որ Եվրահանձնաժողովը ցավում է ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման համար, նա հարգում է Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեի արդյունքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս