«Նայե՛ք բոլորին դեմքով, հասակով, կուսակցությունների անուններով, չխաբվե՛ք». Լևոն Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու թիմը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել են Լոռու մարզ։ Եղան Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Լևոն Շիրինյանն ասաց, որ հեղափոխությունը. քաղաքականությունից բացի. պետք է երևա տնտեսության մեջ, սոցիալական, մշակութային հարաբերություններում:

«Պետք է գիտակցենք, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդներից: 3-րդ հանրապետությունն անփառունակ վախճան ունեցավ, արդյունքը եղավ հեղափոխությունը, և դրականն այն էր, որ այն տեղի ունեցավ անարյուն: Պետք է հիմա գանք առաջ՝ մերժելով ՀՀԿ-ին՝ իր բոլոր մանկլավիկներով: Ձեզ ասում եմ՝ նայե՛ք բոլորին դեմքով, հասակով, կուսակցությունների անուններով, չխաբվե՛ք: Շորերը, դեմքերը փոխել են, փողկապներով, օսլայած օձիք ունեցող շապիկներով են, սա հանրապետականությունն է: Նրանց վտանգն ու վերադարձը կա՝ հատկապես՝ ռեյտինգայինի պարագայում: Պետք է ուշադիր լինել, չքվեարկել ծանոթով, բարեկամով, սրա կամ նրա ասելով»,- նշեց Լևոն Շիրինյանը:

Նա կարևորեց նաև բալանսավորված, հավասարակշռված խորհրդարան ունենալը:

«Սա նշանակում է՝ ունենալ աջ և ձախ կենտրոններ: Աջը ժողովրդական կուսակցություններն են՝ ինչպիսին մենք ենք: Արժեքային, ավանդական, ազգային մշակույթով և ավանդույթով, իսկ ձախը սովորաբար սոցիալիստներն են»,- ընդգծեց Լևոն Շիրինյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930