«Ես շատ փորձառու եմ և կարող եմ շատ բան կանխատեսել». Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամփոփել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Յանգ Բոյզի» դեմ անցկացրած խաղը (1:0):
«Հուսով եմ՝ ոչ ոք չի ասի, որ մենք խաղում էինք պաշտպանությունից: Մենք պետք է ավելի շատ գոլեր խփենք, մեզ 0:0 հաշվի ժամանակ փրկեց աշխարհի լավագույն դարպասապահը:
Ճնշումը սկսվեց երկրորդ րոպեից: Մենք նախատեսում էինք խաղն արագ սկսել, կարծում եմ՝ երկրպագուները դա տեսան:
Ես շատ փորձառու եմ և կարող եմ շատ բան կանխատեսել: Վերջում մեզ կիսապաշտպանն էր պետք, որպեսզի գոլ խփեր»,- Մոուրինիոյին է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը