Արմեն Աշոտյանը ՀՀ ոստիկանությունից պահանջում է տեսանյութի մեջ գտնվող անձի հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Ես պահանջում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, որպեսզի այս տեսանյութի մեջ գտնվող անձի հայտարարությունն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկեն օրենքով սահմանված բոլոր միջոցառումները ՝ հայտնաբերելու նրան և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու:
Միևնույն ժամանակ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ աջակցելու քննությանը և դիմելու դատարան՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ զրպարտության միջոցով իմ պատվին, արժանապատվությանը, բարի համբավին պատճառած վնասը փոխհատուցելու համար:
Ամեն մեկը պիտի պատասխանատու լինի իր արածի և ասածի համար:
Ակնկալում եմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարության, ինչպես նաև 1in.am կայքի գլխավոր խմբագիր և սեփականատեր Արման Բաբաջանյանի աջակցությունը՝ հայտնաբերելու այս անձին, նաև գործը ամբողջությամբ և անաչառ լուսաբանելու հարցում»:
Ես պահանջում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, որպեսզի այս տեսանյութի մեջ գտնվող անձի հայտարարությունը…
Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 28. November 2018