«Մեծացրեք ձեր հնարավորություններն ու պատրաստվածությունը, որպեսզի թշնամիները նույնիսկ չհամարձակվեն սպառնալ այս մեծ ազգին». Ալի Խամենեի
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է երկրի զորքերի պատրաստվածությունն ու ներուժը մեծացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի «թշնամիները չհամարձակվեն սպառնալ» Իրանին։
«Մեծացրեք ձեր հնարավորություններն ու պատրաստվածությունը, որպեսզի թշնամիները նույնիսկ չհամարձակվեն սպառնալ այս մեծ ազգին»,- հայտարարել է Խամենեին, որը Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, երկրի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Խամենեին նշել է, որ երկրի զինված ուժերի մարտունակության ամրապնդումը զսպող գործոն է եւ «վախի մեջ է գցում թշնամիներին», հավելելով, որ Իրանը մտադիր չէ որեւէ մեկի դեմ պատերազմ սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: