«Խորհուրդ եմ տալիս սույն անձին ուղղել «ամեն ինչի» գիտակ վարչապետին, թե՞ վարչապետին ուղղել չի հանդգնի». Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Իմ քայլը» դաշինքի տնտեսագետ թեկնածուներից մեկին ասեք, որ մանիպուլյացիան ոտքից գլուխ իրենց քաղաքականությունն է: Ժամանակ չկա մանրամասն անդրադառնալու բեռի այն ծանրացմանը, որ կրելու են ոչ թե արդեն իսկ աշխատողները, այլ աշխատաշուկա նոր մուտք գործողները: Դե նրանք, էլի, որոնց Նիկոլ Փաշինյանը «անբան» էր անվանել:
Հ.Գ. Սույն տնտեսագետը տիեզերական սխալ է գտել իմ խոսքում, պարզվում է՝ ես «եկամտային հարկ» տերմինի փոխարեն օգտագործել եմ «եկամտահարկ» տերմինը: Խորհուրդ եմ տալիս սույն անձին ուղղել «ամեն ինչի» գիտակ վարչապետին, ախր ինքն էլ նույն տերմինն է օգտագործում: Թե՞ վարչապետին ուղղել չի հանդգնի»:
«Իմ քայլը» դաշինքի տնտեսագետ թեկնածուներից մեկին ասեք, որ մանիպուլյացիան ոտքից գլուխ իրենց քաղաքականությունն է: Ժամանակ…
Gepostet von Arpine Hovhannisyan am Mittwoch, 28. November 2018