Բաժիններ՝

Կովկասի բնության հիմնադրամը հավելյալ 6,8 մլն եվրո կստանա

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարարությունը (BMZ) և Գերմանական զարգացման բանկը (KfW) հավելյալ 6,8 մլն եվրո կտրամադրեն Կովկասի բնության հիմնադրամին (CNF-ին):

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ այդ Գերմանական զարգացման բանկը (KfW)  Հայաստանին էր հատկացրել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված 23,2 մլն եվրո դրամաշնորհ։

Կովկասի բնության հիմնադրամին նպատակն է, Հայաստանում իրականացվող նպատակային ծրագրերի միջոցով, աջակցել Կովկասի յուրօրինակ բուսական ու կենդանական աշխարհի և էկոհամակարգերի պահպանությանը՝ ապագա սերունդների համար, ինչպես նաև նպաստել բնակչության կյանքի որակի բարելավմանը:

Միայն 2018 թվականին ԿԲՀ-ն մոտ 950 հազար եվրոյին համարժեք գումար է ներդրել  պահպանվող տարածքներում  կառավարման ու պահպանության ժամանակակից, նորարարական տեխնոլոգիաների ու լուծումների ներդրման, էկոտուրիզմի զարգացման խթանման ու կենսաբազմազանության մոնիթորինգի գործընթացներում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս