Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է հավաքականում իր թիմակից, կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստայի խաղի մասին:
Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի ունեցավ հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը պարզաբանել է Հաղթանակ թաղամասում ապրիլի 26-ին իրականացված պլանային աշխատանքները։
Որոշումը, թե ով պետք է կառավարի Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում՝ համընդհանուր կոնսեսնուսի հիման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Արդեն տեղեկացվել է 2018թ. ապրիլի 23-ին երեկոյան Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետևանքով մահացել է մեկամյա երեխա և տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել երկու ուղևոր:
Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի՝ ինքն ու թիմի պաշտպան Բենատիան կոնֆլիկտ են ունեցել «Նապոլիին» պարտվելուց հետո:
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դաշինքի նախկին հայտարարությունը, որպես ընդդիմություն, միջոց էր պրոբլեմները բարձրաձայնելու, որովհետև ընդդիմությունը հնարավորություն չունի մյուս կողմի՝ իշխանություների հետ պրոբլեմները քննարկել և լուծել։
Պասկալ Ֆերրեն, ով France Football-ի խմբագիրն է և միշտ կազմակերպում է «Ոսկե գնդակ» մրցանաբաշխությունը, ներողություն է խնդրել Անդրես Ինիեստայից այն բանի համար, որ նա երբեք չի ստացել ամենահարկի ինդիվիդուալ մրցանակը:
«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել: Նա կոչ է արել ակտիվ մասնակցել հանրահավաքին, քանի որ «ստրատեգիական որոշումներ» են կայացրել:
Կառավարությունը փոփոխություն է կատարել «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» որոշման մեջ:
Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը նշանակվել է իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» խաղի գլխավոր մրցավար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան իրական հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինս ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ։ Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։
Դա կլինի լավագույնը «Ռեալի» պատմության մեջ: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պլանավորում է 2018թ. ամռանը ստուգողական գնում կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ունի իշխող Հանրապետական կուսակցության անունից այլ քաղաքական ուժերի հետ երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելուն միտված բանակցություններ վարելու մանդատ:
Կփաստագրվեն աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները:
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ ազգս սկսել է տարերայնորեն եւ խելագարի նման Սահմանադրություն կարդալ, ցիտել, մեկնաբանել, պարզաբանել, վերլուծել, հետ վերլուծել, ինչի կապակցությամբ այս տողերի արանքում կնկատեք ժպիտս:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցը քննարկելու է խորհրդարանական խմբակցության նիստում, որը կկայանա ապրիլի 27-ին:
Ռուսաստանը իր կողմից անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու համար, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մասնակցում է ապրիլի 26-ից 27-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի տեղեկատվական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստին:
Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանն իր վավերագրական ֆիլմում ներկայացրել է Արցախի տարածքում 3000 տարի առաջ գոյություն ունեցած հայոց հոգևոր և մշակութային պետական կարևոր կենտրոնը՝ Աղահեճ ամրոցը:
Ադրբեջանի իշխանությունները փորձում են խստացրել հանրահավաքների, ցույցերի, փողոցներում իրականացվող երթերի անցկացման կարգի խախտումներով պայմանավորված պատժամիջոցները:
«Այն ղեկավարի օրոք, որ Արցախը վտանգի ենթարկվեց, այդ ղեկավարը թող մտածի՝ այս ժողովրդի առաջ ոնց է դուրս գալու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն այս պահին Նիկոլ Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ա. Սարգսյանն առաջարկեց Ն. Փաշինյանին՝ գալ ԱԺ, խոսել իրենց հետ, որպեսզի իրենք հասկանան՝ ինչ է նա ուզում:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայների մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի մասին անկախ հանձնախմբի զեկույցի վերաբերյալ, որում ճանաչել է այդ խնդրի առկայությունը կազմակերպությունում:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե նա կաշխատի՞ Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե վերջինս վարչապետ լինի:
Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցից հետո՝ ապրիլի 26-ին մեկնել է Մեծ Բրիտանիա:
«Ընտրություն պետք է կատարվի, այդ հարցը պետք է սահմանադրական ճանապարհով լուծվի, որովհետև ամբողջ աշխարհի առաջ խայտառակվելու խնդիր կլինի, հրապարակային ընտրություն չի լինում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ խոսելով ապագա վարչապետի ընտրության մասին:
«Մոսկվան նախապատվություններ չունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին:
Ազգային ժողովում ՀՀ վարչապետի՝ մայիսի 1-ին նախատեսված ընտրության հարցի քննարկմանն ընդառաջ խորհրդարանական չորս խմբակցությունները վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները շարունակում են: