«Որոշումը, թե ով պետք է կառավարի Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում». Զախարովա

Որոշումը, թե ով պետք է կառավարի Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում՝ համընդհանուր կոնսեսնուսի հիման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հենց Հայաստանի ներսում պետք է տեղի ունենա կոնսեսնուսի և համընդհանուր համաձայնության որոշումը, ինչպես նաև այն, թե ով պետք է կառավարի այդ երկիրը, ինչպիսի կուրս պետք է ընտրվի և այդպես շարունակ»,- ասել է Զախարովան՝ ավելացնելով, որ դրա հիմքը պետք է լինի երկրի օրենսդրությունը:

Պատասխանելով ռուս դիվանագետների և Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման մասին հարցին՝ Զախարովան ասել է, որ նման հանդիպումները հանդիսանում են միջազգային նորմալ պրակտիկա:

«Մենք այստեղ որևէ դատապարտելի բան չենք տեսնում: Ինչպես այսօր ասել եմ, դրանք անցկացվում են նաև դեսպանատների և նախարարների մակարդակներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30