Բաժիններ՝

ԵԽԽՎ-ն Վեհաժողովում կոռուպցիայի առկայությունն արձանագրող բանաձև ընդունեց

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայների մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի մասին անկախ հանձնախմբի զեկույցի վերաբերյալ, որում ճանաչել է այդ խնդրի առկայությունը կազմակերպությունում: Այդ մասին Ստրասբուրգից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Բանաձեւի օգտին քվեարկել է 123 պատգամավոր, դեմ՝ ինը, եւս տասը ձեռնպահ են մնացել: Կոռուպցիայի հետաքննության խումբն ավելի վաղ ներկայացրել էր զեկույց, որում հաստատել էր կասկածները Ադրբեջանի լոբբիստական գործունեության նկատմամբ եւ հրապարակել այն պատգամավորների ցուցակը, որոնք խախտել են խորհրդարանականի վարքականոնը: Զեկույցի վերաբերյալ մամուլի տեղեկագրում նշվում է, որ «հանձնախումբը նաեւ պարզել է, որ ԵԽԽՎ-ի ներկայիս ու նախկին առանձին անդամների նկատմամբ լուրջ կասկածներ կան առ այն, որ նրանք կոռուպցիոն բնույթի գործունեություն են վարել Ադրբեջանի օգտին»:

Ապրիլի 26-ին ԵԽԽՎ-ում կայացել Է զեկույցի քննարկումը: «Թեեւ հետաքննության խումբը չի կարող Վեհաժողովի շրջանակներում կոորդինացված ցանցի գոյության ապացույցներ ներկայացնել, ԵԽԽՎ-ի ներկայիս ու նախկին առանձին անդամների կողմից թույլ տրված խախտումները վկայում են կոռուպցիոն պրակտիկայի գոյությունը, որը դուրս է գալիս Խորհրդարանական վեհաժողովի եւ հենց բուն խոհրդարականան միջավայրի շրջանակներից. դրանք հնարավոր եղան եւ կարող են դեռեւս գոյություն ունենալ Եվրախորհրդի երկրների կառավարությունների ուղղակի մասնակցության, ակտիվ աջակցության կամ հանցավոր թողտվության արդյունքում»,-նշվում է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձեւին կից հանձնարարականում: Վեհաժողովն այդ կապակցությամբ ափսոսանք է հայտնում եւ առաջարկում է ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս