Բաժիններ՝

Բակուր Կարապետյանի ֆիլմը բացահայտում է 3000 տարի առաջ գոյություն ունեցած Աղահեճ ամրոցը

Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանն իր վավերագրական ֆիլմում ներկայացրել է Արցախի տարածքում 3000 տարի առաջ գոյություն ունեցած հայոց հոգևոր և մշակութային պետական կարևոր կենտրոնը՝ Աղահեճ ամրոցը: Այսօր  Հայաստանի ԳԱԱ-ում կայացավ «Արցախյան Աղահեճ նորահայտ ամրոցի գաղտնիքները» ֆիլմի առաջին ցուցադրությունը:

«Հնագետ Գագիկ Սարգսյանի և արշավախմբի հետ Արցախի նորահայտ ամրոցների ուսումնասիրություն ենք կատարել: Հետազոտության ողջ ընթացքը նկարահանել եմ ու պատրաստել փոքրիկ ֆիլմ՝ մի նորահայտ ամրոցի մասին: Աղահեճը գտնվում է Քաշաթաղի շրջանում՝ Միրիկ գյուղի մոտ»,-ասաց Կարապետյանն ու հավելեց, որ կարծում է՝ դա լուրջ ներկայացման կարիք ունի:

Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ԵՊՀ-ի հնագիտության և ազգագրության ամբիոնի հետ համատեղ արշավախումբը եկել էր եզրահանգման, որ այդ ամրոցը շուրջ 3000 տարի առաջ գոյություն ունեցած հայոց հոգևոր և մշակութային պետական կարևոր կենտրոն է հանդիսացել:

Հնագետները թռչող դրոնների օգնությամբ տեղանքի պատկերն ավելի տեսանելի են դարձել և կազմել տեղանքի քարտեզը: Չորս կողմից անմատույց ապառաժներով պատած լեռան գագաթն այդ ժամանակ ամենահարմար վայրն է եղել ամրոց հիմնելու համար: Եվ 3000 տարի առաջ գոյություն ունեցած «Աղահեճ»-ը եղել է անառիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս