Բաժիններ՝

«Եթե Ինիեստային կոչեին Անդրեսինիո, նա կունենար 2 «Ոսկե գնդակ»». Ռամոս

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է հավաքականում իր թիմակից, կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստայի խաղի մասին:

«Եթե Ինիեստային կոչեին Անդրեսինիո, նա կունենար 2 «Ոսկե գնդակ»,- նշել է Ռամոսը:
Հիշեցնենք, որ Ինիեստան այս մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա եվրոպական ֆուտբոլին: Ինիեստան այն ֆուտբոլիստներից է, ով այդպես էլ չստացավ ամենասպասված մրցանակը ֆուտբոլիստի համար:

Ինիեստան առաջին անգամ կարող էր ստանալ մրցանակը 2010 թվականին: 2010-ին մրցանակը Մեսսիինն էր: Ռոնալդուն չկար լավագույն եռյակում: 2010-ին մրցանակը կարող էին ստանալ ևս երեք ֆուտբոլիստ՝ Ինիեստա, Խավի և Սնեյդեր:

2010-ին Ինիեստան ասես հրաշագործ լիներ: Նրա հետ Իսպանիան դարձավ Աշխարհի չեմպիոն, իսկ Ինիեստան դարձավ եզրափակչում հաղթական գոլի հեղինակը: Կատալոնական ակումբում ևս Ինիեստան փայլում էր՝ շրջանցելով բոլորին գոլ+փոխանցում համակարգով:

Երկու տարի անց ևս Ինիեստան հավակնում էր մրցանակին: 2012 թվականին առաջին տեղում Մեսսին էր, երկրորդում՝ Ռոնալդուն: 2009-2012 թվականներին Ինիեստան և Խավին կարող էին նվաճել լավագույնի տիտղոսը, և դա ոչ ոքի չէր զարմացնի: Այս զույգն այնքան լավն էր, որ շատերը համոզված էին, որ առանց այս երկուսի՝ Մեսսին չի հասնի ոչ մի նվաճման:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս