«Եթե հիմա ասեմ, որ հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ, դուք ինձ կհարգե՞ք». Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե նա կաշխատի՞ Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե վերջինս վարչապետ լինի:
«Եթե ես ձեզ հիմա ասեմ՝ վայ, գիտեք ինչ՝ ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք», – ի պատասխան՝ ասաց Վարդան Արամյանը:
Դիտարկմանը`չի՞ կարող մնալ և աշխատել երկրի համար նաև «Ելքի» թիմում, նա ասաց, որ այդ դեպքում պետք է «Ելքի» անդամ լիներ: