Բաժիններ՝

France Football ներողություն է խնդրել Ինիեստայից՝ նրան Ոսկե գնդակ չտալու համար

Պասկալ Ֆերրեն, ով France Football-ի խմբագիրն է և միշտ կազմակերպում է «Ոսկե գնդակ» մրցանաբաշխությունը, ներողություն է խնդրել Անդրես Ինիեստայից այն բանի համար, որ նա երբեք չի ստացել ամենահարկի ինդիվիդուալ մրցանակը:

«Այն ամենը, ինչ դուք հիմա կկարդաք իմ խմբագրականում, նախապես համաձայնեցված է եղել France Football-ի անձնակազմի հետ, որպեսզի չլինեն անհարթություններ: Սա հարգանքի օր է: Մեզ համար Ինիեստան հասարակ ֆուտբոլիստ չէ, նա ՖՈՒՏԲՈԼԻՍՏ է: Այն նվիրվածությունն ու հարգանքը, որ նա ունի թիմի ներսում, արեցին այնպես, որ նա այդպես էլ չնվաճեց այս մրցանակը:

Նա ապացուցեց, որ ուղեղը չեմպիոնի ամենակարևոր հատկությունն է: Ինիեստան փառահեղ ֆուտբոլիստ է, մեծագույններից մեկը: Նա այն մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, որ այդպես էլ չստացան «Ոսկե գնդակ»: Մենք շատ ենք ցավում դրա համար:
Հույս ունենք, որ նրա հրաշալի մասնակցությունն Աշխարհի առաջնությունում կուղղի այդ իրավիճակը»,- գրել է Ֆերրեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս