Բաժիններ՝

«Քանի դեռ ես «Յուվենթուսի» ավագն եմ, ոչ ոք իմ խաղընկերներին չի մեղադրի պարտության համար». Բուֆֆոն

Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի՝ ինքն ու թիմի պաշտպան Բենատիան կոնֆլիկտ են ունեցել «Նապոլիին» պարտվելուց հետո:

«Նման խոսակցություններ պտտվում են միշտ, երբ պարտվում է թիմը, ով չունի աքիլեսյան գարշապար: Մարդիկ փորձում են անկայունացնել իրավիճակը և փչացնել վստահության այն մակարդակը, որ կա թիմում: Դա նորմալ է, դա տեղի է ունենում այնքան ժամանակ, որքան ես այստեղ եմ: Ինձ թվում է՝ նորմալ է, որ ես դեմ եմ արտահայտվում այս իրավիճակին: Ես թիմում հանդես գալու 17 տարիներին թույլ չեմ տալիս ինչ-որ մեկին մատով դիպչել իմ թիմակցին և մեղադրել պարտության մեջ: Քանի դեռ ես «Յուվենթուսի» ավագն եմ, ոչ ոք իմ խաղընկերներին չի մեղադրի պարտության համար:

Բենատիան շատ հարգալից տղա է: Նա կապակցված է մեր թիմային խաղին, և ես ափսոսում եմ, որ պետք է հատուկ ընդգծեմ դա: Բայց ես ստիպված եմ, քանի որ նման նորությունները խաթարում են անդորրը թիմի ներսում, իսկ ես պետք է պաշտպանեմ Բենատիային և ամբողջ թիմին»,- նշել է Բուֆֆոնը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս