Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ԵՄ-ի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի կոմիսար Յոհաննես Հանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կոսովոյում եւ Մետոքիայում սրված իրադրությունը:
«Ամեն ինչ պետք է անենք, որ Սևանից հավելյալ ջրառ չլինի: Սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հէկ-երը ձմռան ամիսներին ջրամբարներից ջուր են վերցրել, ինչի պատճառով ջրամբարներում ջուրը քիչ է եղել, առաջացել է լրացուցիչ ջրառի պահանջ»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի աշխատանքներին:
Աֆղանստանի հարավ-արեւելքում առնվազն 12 զինծառայող է զոհվել մզկիթում իրականացված պայթյունի հետեւանքով, վիրավորների թիվը հասնում է 33-ի:
«Շատերը նշում են, որ քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր, բայց, չէ՞ որ ոչ ոք չէր արգելում նոյեմբերի սկզբից, երբ հայտնի դարձավ, որ դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քարոզարշավ իրականացնել։ Ի՞նչն է խանգարել նրանց։ Քարոզարշավը պարտադիր չէ զուտ քարոզարշավի ձևով անցկացնել, դրա տարբերակները բազմաթիվ են՝ մամուլի ակումբներում, հյուրանոցներում դահլիճների վարձակալություն, քո տեսակետն այս կամ այն հարցի վերաբերյալ ներկայացում, և այլն։ Դա կարելի էր անել, բայց իրենք դա չարեցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով քարոզարշավի մասին։
Նոյեմբերի 20-ից 24-ը 3-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Մինասյանի գլխավորությամբ անցկացվում են ենթակա զորամասերի հրետանու պետերի և հրետանու շտաբի պետերի հրամանատարական հավաքներ:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Նախագահական նստավայրում այսօր Հանրապետության նախագահի հատուկ մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից երեք թիմերի:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է, որի նվիրատվությունների ընդհանուր գումարը մոտեցել է 25 միլիոն դոլարի սահմանին:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենց համար համագործակցության դռները փակ ու սպառված չեն, սակայն իրենք տարբեր են։ Մարուքյանը շեշտեց, որ իրենք տարբեր են եղել նաև «Ելքի» ներսում և ունեցել են տարբեր մոտեցումներ.
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված շենքի հետ կապված խնդրի լուծումը և ընդգծել, որ «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու:
ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո Ջիբրալթարի խնդրի շուրջ Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ փոխզիջում դեռեւս չի գտնվել, բայց ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ին նշանակված արտահերթ գագաթնաժողովը չեղարկված չէ:
ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Անժելա Խաչատրյանը նոյեմբերի 22-ին հանդիպում են ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպանների հետ:
«Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, վաղը ստուգելու է՝ եթե շատ մարդ եղավ, ինքը սև ու սպիտակ չի անի, եթե քիչ եղավ, նորից սև-սպիտակին կանցնի։ Ինքը պարզապես ուզում է հասկանալ ու վերջնական ընտրել այն մարտավարությունը, որ անցկացնելու է այս 12 օրվա ընթացքում։ Համոզված եմ՝ դա է պատճառը»։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության համար շատ կարևոր նշանակություն ունեն.
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ երկիրը լքող քաղաքացիների թիվը սպառնալիք է պետության ազգային անվտանգության համար. «դա զանգվածային եւ խուճապահար փախուստ է իրենց հողից»։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը վարչական ռեսուրսի չարաշահում չի համարում Գեղարքունիքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և կոչերը՝ վստահության քվե տալ իրենց։
Հայկական երկրորդ հեռուստաալիքում այսօր հանդիպում տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լրատվական վերլուծաբան Իվան Գոդարսկու և հ2-ի Լրաբեր լրատվական վերլուծական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի միջև:
Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը կրկին փոփոխության է ենթարկվել:
«Ես չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել էին, որ հիմա էլ հանդարտվեն, այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է, և սրանից հետո միշտ լինելու է ուժի մեջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, իսկ քիչ ուշ նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երեկ՝ նոյեմբերի 22-ին, իրենց ֆեյսբուքյան էջերում հաղորդագրություն են տարածել, թե իբր PARA TV-ում իրենց մասնակցությամբ հաղորդումները գրաքննության են ենթարկվել` քաղաքական նկատառումներից ելնելով, և այդ պատճառով եթեր չեն հեռարձակվել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախընտրական քարոզարշավը սկսելու են Գյումրիից։
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմի մրցակիցները կլինեն Բելգիան, Բոսնիան, Շվեդիան:
«Արդեն անհավասար են պայմանները. քաղաքական ուժեր կան, որ կարող են փողոցում կանգնել՝ քարոզչություն անել, քաղաքական ուժեր կան, որ չեն կարող դա անել. ի՞նչ անենք, ՀՀԿ-ին զոռով տանենք՝ փողոցում կանգնացնե՞նք»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ երաշխավորո՞ւմ է այս ընտրություններում հավասար պայմանների առկայություն։
Նիկոլ Փաշինյանը մտադիր է տապալել առաջիկա ընտրությունները։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասել է ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀՇ հիմնադիր, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, նոյեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Միջազգային չափորոշիչը ո՞րն է, այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է սենյակից դուրս չգա՞»,- Արամի փողոցում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Լրագրությունը պետք է ունենա ոչ միայն տեղեկացնելու և կրթելու, այլ նաև դաստիարակելու գործառույթ: Քաղաքական առճակատումների, բևեռների միջև մրցակցության պայմաններում մեդիան պետք է ունենա նաև ուղղորդող գործառույթ:
«GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողների 68.3%-ի ձայներով հաղթելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը: