Բաժիններ՝

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին, որ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, Ջերմուկի, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս