ՀՀ կառավարությունն այսօր նիստ է անցկացնում:
ՀՀ առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին դրամաշնորհի պայմանագրի հիման վրա կտրամադրվի 13 մլն 587 հազար ՀՀ դրամ: Այս որոշման հարցն ընդգրկված է սեպտեմբերի 27-ի ՀՀ կառավարության նիստի չզեկուցվողների շարքում:
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ ՀՀԿ–ն փակում է իր տարածքային որոշ գրասենյակներ՝ կապված նաև այն հանգամանքի հետ, որ դրանք պահելը դժվարացել է, իսկ կուսակցությունից զանգվածային արտահոսք կա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ չնայած վերջին օրերին Երկրապահ կամավորականների միության շուրջ ծավալվող զարգացումներին, առաջիկա օրերին տեղի է ունենալու միության վարչության նիստը, որտեղ վերջնական տեխնիկական հարցերն են քննարկվելու հաջորդ ամսվա առաջին օրերին նշանակվելիք համագումարից առաջ։
Իրանը Միացյալ Նահանգների համար, հնարավոր է, նշանակալիությամբ երկրորդ մարտահրավերն է Չինաստանից հետո:
2016 հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների և ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության փաստերի հիմքով՝ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ճնշման տակ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնական լիազորությունները անցնելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, թե հավատացած է, որ եվրոպական ընկերություններն ուշադիր վերլուծում են Հայաստանում փոփոխություններն ու հետաքրքրված են այստեղ գործունեության հեռանկարով:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆֆան Դե Միստուրային:
«Հայաստանում սեղմված բնական գազ օգտագործող վարորդները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր է, ինչ դժգոհություններ է ստանում վարորդներից այն մասին, որ իրենք նախկինի չափով իրենց մեքենաները լիցքավորում են, բայց քշում են ավելի քիչ:
Գողության փորձ Հովտաշատի ձկնաբուծարանից:
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա կախված։
ԱՊՀ-ի յոթ երկրներ սեպտեմբերի 27-ին հակաօդային պաշտպանության վարժանքներ են սկսել մինչեւ 100 ինքնաթիռների մասնակցությամբ, ներառյալ ռազմավարական ռմբակոծիչները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ցույց է տվել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նամակներից մեկը եւ այդ նամակները որակել է արվեստի ստեղծագործություններ։
Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:
Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հակասում է երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության սկզբունքներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնաբանություն չէինք ստացել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխանելով մեր հարցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր․
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մադագասկարի ԱԳ նախարար Մաքսիմ Էլոի Դովոյի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է լայնածավալ ռազմական գործողությանը Սիրիայի Իդլիբի նահանգում, բայց կարծում է, որ սիրիացի եւ ռուս զինվորականները կարող են այնտեղ ուղղորդված գործողություններ իրականացնել ահաբեկիչների դեմ:
«Ամենաշատը, որ կարող է տեղի ունենալ, մարդիկ պարզապես դուրս գան փողոց, և դա իրենց իրավունքն է, բայց դա վերջին փուլը կլինի, ճարահատյալ: Իսկ ինչո՞ւ պետք է մենք մեր քաղաքացիներին հասցնենք այդ աստիճանի»:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մեւլյութ Չավուշօղլուն եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացի գործարկմա հեռանկարները՝ հավաստելով սահմանադրական կոմիտեի շուտափույթ գործարկման համար ջանքեր ներդնելու մտադրությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է հարցաքննվի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Կենտրոնական փողոցում գտնվող հագուստի խանութում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ընդդիմության կարգավիճակում նոր իշխանությունները բազմիցս էին քննադատում նախորդ իշխանություններին պետական համակարգը ծանոթ-բարեկամ-խնամիներով համալրելու հարցում, սակայն իրենք էլ հետ չեն մնում նրանցից։ Մասնավորապես, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում արդեն հարազատներով է շրջապատել իրեն։
Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Արսենալ»-ը մրցեց և հաղթեց «Բրենտֆորդ»-ին:
Երկրին ու հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը դարձյալ համախմբել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներին: Համատեղ իրականացվող ծրագրի արդյունքում շինարարություն է ընթանում հանրապետության տարբեր մարզերում:
Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի թիվ 92 մանկապարտեզը, որտեղ մի քանի տարի է՝ գործում է ներառական խնամքի կարիք ունեցող երեխաների համար նախատեսված մասնաշենքը հատուկ մանկավարժներով, հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող նախկին հիվանդանոցի տանիքում: