Մեզ հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ շփումների հաճախակիությունը ցուցիչ չէ, որ խնդիրները հայ-ռուսական հարաբերություններում հարթվում են:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է ազգաբնակչությանը պատվաստվել դիֆթերիայի դեմ:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի ֆուտբոլիստներ զայրացած և հիասթափված են գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի աշխատանքի մեթոդներից:
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում:
Հայաստանում տեղի ունեցած փողոցային պայքարի ընթացքում հայտարարություններ եղան, որ պետք է վերացնել «կարմիր գծերը» և հանել ճանապարհներին տեղադրված նկարահանող սարքերը։ Ավելին՝ փողոցային պայքարի ընթացքում ճանապարհների կարմի գծանշումները պայքարի որոշ մասնակիցներ դարձրել էին եռագույն` այդպիսով բոյկոտելով դրանց առկայությունը։
ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներն ու կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական շարժընթացը:
Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան որակազրկել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցն ավարտվել է:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայր՝ Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու կասկածանքով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի 27 հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ոչ մի արդյունքի չհասավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
«Արցախի Հանրապետության նախագահը հետմահու պարգևատրել է այդ երիտասարդին, հրամանագրում գրված է՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։ Կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ նշված է և հարկ չկա նորից դա մեկնաբանել։ Հրամանագրում ամեն ինչ շատ պարզ է և հստակ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Բաքվում սեպտեմբերի 27-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո մի շարք նկարիչներ բողոքի ալիք բարձրացրեցին՝ ընդդեմ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի՝ պահանջելով, որպեսզի վերջինս հրաժարական ներկայացնի։
«Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց աչքերում տպավորություն ստեղծել, թե, ժողովուրդ, դուք վատ եք ապրում, ես ձեր կյանքը չեմ կարողանում լավացնել, գների աճը զսպել չեմ կարում, տնտեսությունը զարգացնել չեմ կարում, ներդրումներ բերել չեմ կարում, որովհետև ԱԺ-ում չունեմ իմ սեփական մեծամասնությունը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում է, որտեղ կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին:
Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նախազգուշացրել է Իսրայելին՝ ապագայում Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելուց։
Մշակույթի գործիչների խոսքով՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք նա պետք է փորձի լուծել։ Խնդիրները բազմաթիվ են ու բազմաբնույթ՝ սկսած տրանսպորտից մինչև աղբահանություն։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր առաջ աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի սրտում, Կենտրոնական այգու 5-րդ ավենյուի հատվածում տեղակայված հիասքանչ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացվեց «Armenia!» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համակարգողն է հռչակավոր բյուզանտագետ Հելեն Էվանսը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից Փարիզ է ուղևորվել էկոնոմ դասով:
Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն, որն արդեն ավելի քան մեկ շաբաթ բուժվում է Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում, իրեն ավելի լավ է զգում:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ակնկալում են, որ երկու երկրների ընկերություններն ակտիվորեն հեռանկարային նախագծեր կիրագործեն Կասպիական տարածաշրջանում, այդ թվում՝ նավթի ու գազի արդյունահանման ոլորտում
«Ես երեկ եմ խոսել Վրաստանի ենթակառուցվածքների նախարարի հետ, կոնկրետ որոշում դեռ չի ընդունվել, բայց հավաստիացրեցին, որ 95%-ով կընդունվի, մինչև մյուս տարի հոկտեմբեր 1-ը»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռոմիկ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան գոտու գործադիր փոխնախագահ Մալիկա Գենտոտիին:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կօգտագործվի VAR տեսակրկնության հնարավորությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը դեմ է աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացմանը։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ արգելքի ժամկետը հոկտեմբերի 1-ն է եղել, հետագայում արդեն անժամկետ է ընդունվել: