ԱՊՀ-ի երկրները հակաօդային պաշտպանության վարժանքներ են սկսել մինչև 100 ինքնաթիռների մասնակցությամբ
ԱՊՀ-ի յոթ երկրներ սեպտեմբերի 27-ին հակաօդային պաշտպանության վարժանքներ են սկսել մինչեւ 100 ինքնաթիռների մասնակցությամբ, ներառյալ ռազմավարական ռմբակոծիչները: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
Ինչպես ճշտել են գերատեսչությունում, առաջադրանքների կատարմանը ձեռնամուխ են եղել 230-ից ավելի հրամանատարական կետեր եւ կառավարման կետեր: Միջոցառումը ղեկավարում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը:
«Վարժանքներում գործի են դրված ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մինչեւ 100 ինքնաթիռ, ինչպես նաեւ ռադիոտեխնիկական եւ զենիթահրթիռային զորքերի ստորաբաժանումները, որոնք նշված պետություններից առանձնացված են ՀՕՊ-ի միասնական համակարգում»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: