Բաժիններ՝

«Սա պատմական նամակ է». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ցույց է տվել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նամակներից մեկը եւ այդ նամակները որակել է արվեստի ստեղծագործություններ։

«Նա ինձ երկու հիանալի նամակ է գրել: Երբ ես վարչապետ Սինձո Աբեին ցույց տվեցի նամակներից մեկը, միայն մեկը, նա ասաց. «Սա իրապես բեկումնային նամակ է: Սա անհանավանական է: Սա պատմական նամակ է»: Այդպես էլ կա: Դա արվեստի հիանալի ստեղծագործություն է»,- ասել է Թրամփը լրագրողներին:

Նրա խոսքով՝ այդ նամակներն այն զգացողությունն են ներշնչում, որ Կիմ Չեն Ունը ցանկանում Է գործն ավարտին հասցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930