 
                        Հրդեհ հիվանդանոցի տանիքում
 
                                    Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող նախկին հիվանդանոցի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:53-ին: Այրվել են տանիքի (500 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 120 քմ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        