ՀՀ մշակույթի նախարարությունը արդյունավետ մեխանիզմներ է մշակում իր ենթակայությամբ գործող գրադարանների համալրման հարցը լուծելու նպատակով:
Երբ մարդն արթնանալուն պես վազում է ջրի մոտ, բայց ոչ թե ջուր է խմում, այլ սկսում է ինչ-որ բան փսփսալ ու պատմել, ապա պետք չէ վախենալ, նա խելագար չէ, ուղղակի որոշել է տեսած երազը «ջրին պատմել»։
«Բնականաբար, Հայաստանն ակնկալում է, որ Իրանը դրական և հայանպաստ դերակատարություն կունենա ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման և ոչ միայն կոնկրետ այդ գոտում, այլև Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի սրման պարագայում՝ ունենալով բավականին հզոր ազդեցություն և ներկայություն Նախիջևանում»:
Օգոստոսի 11-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկում:
Times Higher Education պարբերականը հրապարակել է 2018թ աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակը։ Ցուցակում ներառվել են նաև թուրքական համալսարաններ, սակայն վերջիններս չեն ընգրկվել աշխարհի լավագույն 1000 համալսարանների ցանկում։
Ռուսական ռուբլին վերջին օրերի ընթացքում իջավ` հասնելով անցած երկու տարիների ընթացքում ամենացածր մակարդակին, երբ Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը նոր պատժամիջոցներ սկսեց ընդդեմ Մոսկվայի:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել է, որ սիրում է խաղալ Պեպ Գվարդիոլայի թիմերի դեմ:
Ժամը 19:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հատվածում բախվել են BMW մակնիշի 88 TV 838 համարանիշի և Toyota մակնիշի 35 GA 271 համարանիշի ավտոմեքենաները:
«Եթե փոփոխություններ տեղի չեն ունենում, ապա ո՞րն է նոր իրավիճակը: ՀՀ նոր իշխանությունները ևս զգուշավորություն պետք է ցուցաբերեն, քանի որ որքան էլ Ռուսաստանի իշխանությունները փորձում են զգույշ լինել, սխալներ չգործել, որևէ երկրի կողմից շարունակական կոշտ հայտարարություններ չեն հանդուրժի»:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի կարծիքով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի գոտու հեշտ պաշտպանություն չի սպասվում:
Հայ Արիական Միաբանության, ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին օգոստոսի 11-ին նշում են Նավասարդը:
Եթե աշխատում եք գնել այնպիսի տեսակներ, որոնցում քիչ սերմեր կան, դադարեք դա անել։ Շատերի համար բացահայտում կլինի այն մասին տեղեկատվությունը, որ կիտրոնի կամ լայմի կտերը կարող են փոխարինել ասպիրինին ու օգնել գլխացավի դեպքում։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբը չի կարող մեծ գումարներ ծախսել տրանսֆերների վրա:
«Հայաստանում տեղի ունեցած և ներկայումս շարունակվող զարգացումները որոշակիորեն ետ մղեցին ժամանակացույցերը, ուստի պետք է աշխատել հասցնել, եթե կա ցանկություն շարունակելու նույն այդ ծրագրերը: ԵՄ-ն սպասում է, որ այդ ծրագրերը հաջողությամբ կիրականացվեն ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց Դելքուրը:
ԱՄՆ-ի Առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողներին մի քանի օր առաջ շնորհվեց ամերիկյան քաղաքացիություն: The New York Times-ը հաղորդում է, որ Սլովենիայից ժամանած զույգին քաղաքացիություն է շնորհվել իրենց դստեր հովանավորությամբ, ով, որպես ԱՄՆ-ի քաղաքացի, կարող է ներկայացնել քաղաքացիության դիմում իր ծնողների համար:
Թուրքական «Albayraklar» ընկերությունների խումբը ներկայացրել է հեռահար էլեկտարշոկային ազդեցություն ունեցող «Wattozz» մակնիշի նոր էներգետիկ զենքի լուսանկաները։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բարձր է գնահատել կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղը Պրեմիեր լիգայի առաջին տուրում:
Տարածաշրջանում հարևան երկրների ազգային արժույթի արժեզրկման ֆոնին Հայաստանի ազգային դրամը պահպանում է իր կայունությունը:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օգոստոսի 11-ին հայտարարել է, որ Օշնևիե շրջանի մոտակայքում վնասազերծել է ահաբեկչական խմբի:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը տհաճ երևույթ է այն առումով, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Պուտին-Թրամփ հանդիպումը, և դա իրեն չարդարացրեց։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դիմակայելու է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի ֆոնին ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, կառավարության ներկայացուցիչները ներկայումս աշխատում են ԵՄ գործընկերների հետ: Այս մասին Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իր բրյուսելյան այցից հետո խոսվում է այն մասին, որ Հայաստանն ակնկալում է աջակցություն ԵՄ-ից:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղից հետո կիսվել է տպավորություններով Instagram-ում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում համայնքապետերի հետ հանդիպմանը հայտարարեց, որ փոխզիջում չի լինելու, փայտային մաֆիայի գործունեությունը դադարեցված է և պետք է դադարեցված մնա, այլ ելք չկա։
Հիվանդությունների պատճառով զինվորական ծառայությունից ազատվածների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է:
Պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար նախորդ տարվա համեմատ 140-ից ավելի Հայաստանի քաղաքացի հանդիսացող երիտասարդ արտերկրից վերադարձել է Հայաստան ու զորակոչվել բանակ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի կենտրոնական հանդիպումը կլինի «Մանչեսթեր Սիթիի» և նորացված «Արսենալի» հանդիպումը: Լոնդոնյան ակումբը 20 տարվա մեջ առաջին անգամ կսկսի մրցաշրջանը՝ առանց Արսեն Վենգերի: Արդյո՞ք Ունայ Էմերին ինչ-որ նոր շունչ կտա թիմին և կկարողանա թիմի հետ նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց:
Բուխարեստում օգոստոսի 10-ին տեղի ունեցած հակակառավարական ցույցերը վերածվել են անկարգությունների:
«Զանգեր են լինում նաև, որ N զորամասում վառելիքի վաճառք է իրականացվում: Իհարկե, այս դեպքերը այդքան մեծ թիվ չեն կազմում, բայց պատշաճ վերահսկողություն է իրականացվում»,- ասաց ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը: