Բաժիններ՝

«Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի». առաջին տուրի կենտրոնական հանդիպումը

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի կենտրոնական հանդիպումը  կլինի «Մանչեսթեր Սիթիի» և նորացված «Արսենալի» հանդիպումը: Լոնդոնյան ակումբը 20 տարվա մեջ  առաջին անգամ կսկսի մրցաշրջանը՝  առանց Արսեն Վենգերի: Արդյո՞ք Ունայ Էմերին ինչ-որ նոր շունչ կտա թիմին  և կկարողանա թիմի հետ նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը:

«Արսենալ»

Ի տարբերություն «Չելսիի»՝ «Արսենալը» նման չէ վերակենդանացման կարիք ունեցող խորտակվող թիմի; Լոնդոնցիները ոչ միայն պահպանեցին ակումբի հիմքը, այլև համալրեցին կազմն ուժեղ ֆուտբոլիստներով: Հենրիխ Մխիթարյանի «Արսենալը» մրցաշրջանին նախապատրաստվելիս մասնակցեց ընկերական մրցաշարի և բավականին հաջող արդյունքներ գրանցեց:

Չեմպիոնի դեմ առաջին տուրի խաղում «Արսենալը» չի կարող դաշտ դուրս բերել 4 հիմնական խաղացողի: Դաշտ դուրս չեն գա վնասվածքներ ստացած Լորան Կոսելնին և Սեադ Կոալշինացը: Հարցականի տակ է Աարոն Ռեմսիի և Նաչո Մոնրելաի մասնակցությունը:

Կարդացեք նաև

Լոնդոնյան ակումբի պաշտպանությունում խաղալու են  Հեկտոր Բելյերինը, Սոկրովիս Պապաստատոպուլոսը և Շկոդրան Մուստաֆին: Ամենայն հավանականությամբ, խաղին կմասնակցեն նաև Հենրիխ Մխիթարյանը, Լյակազետը, Օբամեյանգը, Օզիլը և Լուկաս Տորեյրան:

«Մանչեսթեր Սիթի»

Մանչեսթերյան ակումբի կազմի մեծ մասը մասնակցում էր Աշխարհի առաջնությանը, այնպես որ, մրցաշրջանի նախապատրաստությանը նրանք ուշ են միացել: Ընկերական մրցաշարում ևս թիմի միայն մի մասը կարողացավ մասնակցել: Հիմա արդեն բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին: Խաղին չեն կարողանա մասնակցել միայն  պաշտպաններ Դանիլոն, Ֆիլիպ Սանդլերը և Մանգալան:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» սուպերգավաթային խաղում  նույնիսկ առանց  մի քանի առանցքային խաղացողների կարողացավ հաղթել «Չելսիին» 2:0 հաշվով:  Երկու գոլերն էլ հեղինակեց Սերխիո Ագուերոն:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • «Արսենալի» անպարտելիության շարքը հավասար է 6 խաղի
  • Լոնդոնցիները գոլ են խփել վերջին 8 խաղերում
  • «Մանչեսթեր Սիթին»նախորդ 10 խաղերից երկուսում պարտվել է
  • «Մանչեսթեր Սիթին» «Արսենալին» հաղթել է վերջին երեք խաղերում

Մասնագետները նշում են, որ այս մրցաշրջանում «Արսենալն» ավելի լուրջ և ուժեղ թիմ  է, քան վերջին առաջնություններում: Հետևաբար, «քաղաքաբնակների» համար հեշտ չի լինելու լոնդոնցիների հետ խաղը:

Մյուս կողմից, չնայած «Արսենալի» նորացված կազմին՝  «Մանչեսթեր Սիթին» դեռևս մի փոքր ավելի ուժեղ է, քան զինագործները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս