Բաժիններ՝

«Սիրում եմ խաղալ Գվարդիոլայի թիմերի դեմ». Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել է, որ սիրում է խաղալ Պեպ Գվարդիոլայի թիմերի դեմ:

«Ես 46 տարեկան եմ, նա՝ 47 տարեկան: Գվարդիոլայի խաղային և մարզչական կարիերան ավելի նշանակալի է, քան իմը:

Միգուցե մենք միևնույն ժամանակ ենք սկսել մարչական կարիերան, բայց վիճակագրության տեսանկյունից նրա կարիերան ավելի լավն է, քան իմը, բայց ես սիրում եմ նրա դեմ խաղալ:

Պետք է շատ լուրջ նախապատրաստություն, որպեսզի հաղթես նրա թիմերին:

Կարդացեք նաև

Իսպանիայում «Բարսելոնայի» և «Վալենսիայի» միջև բոլոր հանդիպումները շատ հետաքրքիր էին, և ինձնից մեծ ջանքեր էին պահանջվում դրան նախապատրաստվելու համար»,- ասել է Էմերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս