Բաժիններ՝

««Մանչեսթեր Սիթիում» այլևս փող չկա, որ կարող ենք ծախսել». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբը չի կարող մեծ գումարներ ծախսել տրանսֆերների վրա:

«Երկու մրցաշրջանում թիմը ցույց տվեց, որ  կարող է վստահ լինել: Այնպես որ, մենք վստահ ենք, որ մենք ունենք լավ կազմ:

Նախորդ մրցաշրջանում ես բազմիցս ասել եմ, որ ամեն մրցաշրջանում մենք չենք կարող շատ գումարներ ծախսել:

Այնուամենայնիվ,  մենք ծախսեցինք այնքան, որքան մեզ պետք էր: Մենք ունեինք յոթ կամ ութ խաղացողներ, որոնք պետք է փոխարինվեին:

Ես շատ գոհ եմ թիմից: Նախորդ մրցաշրջանում ասացի, որ հնարավոր է մեկ կամ երկու տրանսֆեր, սակայն մենք այլևս գումար չունենք: Դա այդպես է: «Մանչեսթեր Սիթիում» այլևս փող չկա, որ կարող ենք ծախսել:

Մենք չենք կարող ավելին ծախսել, քան արդեն ծախսել ենք աս մրցաշրջանում: Հավանաբար, հաջորդ մրցաշրջանում մենք ավելի ակտիվ կլինենք:

Սակայն, մենք շատ մեծ գումարներ ենք ծախսել երիտասարդ ֆուտբոլիստների վրա, ովքեր կխաղան մյուս մրցաշրջանից:

Տրանսֆերային շուկան մնում է խելահեղ: Անցյալ երեք կամ չորս շաբաթներն անհավանական էին:

Մենք չէինք ակնկալում, որ դարպասապահների համար այդքան գումար կվճարվեր, բայց ամեն ինչ տեսնում եք ինքներդ: Ակումբները ծախսեցին այնքան, որքան մենք նախորդ մրցաշրջանում»,- ասել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս