Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայերի սպանության մասին լուրը:
Օգոստոսի 11-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Այն մարդիկ, ովքեր Հաղարծինը սարքել են ապօրինի ծառահատումների մայրաքաղաք, այդ մարդիկ, եթե խելքները գլուխները չհավաքեն, իրենք էլ են բանտում հայտնվելու, ես ձեզ խոստանում եմ։ Հաղարծինը պետք է դառնա ստեղծագործ նոր Հայաստանի սիմվոլը»,- այսօր Հաղարծինում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արտաքին և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանում դեպքերը զարգանում են այնպես, ինչպես պետք է զարգանային՝ թավշյա հեղափոխության օգտին։
Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի հայաբնակ Սաթխա գյուղում սպանություն է տեղի ունեցել:
Օգոստոսի 11-ին, ժամը 11:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ «Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լատվիայում շարունակվում է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը:
Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ պայքարի շրջանակներում 22 զինվորականի բերման ենթարկելու որոշում է կայացվել։
Օգոստոսի 11-ին, ժամը 12:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Ջրաշեն թաղամասի ամառանոցներից մեկի տան բակում՝ փոսի մեջ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հնարավոր է՝ դաշինքով մասնակցի, բայց նաև հնարավոր է, որ դա չլինի «Ելք» դաշինքը. կլինի նոր դաշինք,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։
«Անտառների հարցը շատ կարևոր է այս տարածաշրջանում։ Անտառը կտրվում է, վաճառվում է, դրանով Իջևանի մեր ժողովուրդը շատ ծանր ժամանակաշրջան է հաղթահարել, բայց հիմա հնարավորությունները փոխվել են»,- այսօր Իջևանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի առնչությամբ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը վկայում է, որ նկատվում են մի շարք գործերին ներգրավված անձանց իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում նրանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ, այդ անձանց փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ հասարակական ոչ ճիշտ պատկերացումներ:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը օգոստոսի 11-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին:
ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկողայոս Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Իջևանում հայտարարեց, որ ՀՀ-ն ունի մեկ փրկիչ, որը քաղաքացիներից յուրաքանչյուրն է. «Այս փրկության գործը հաջողություն կունենա, եթե յուրաքանչյուրն անի իր քայլը»։
«Ոտքը, ձեռքը տեղը գալիս են կառավարևություն, ասում են՝ աշխատանք չունենք։ Այսօր ՀՀ-ից ոչխարի մսի արտահանման անսահմանափակ հնարավորություն կա։ Քանի կառավարությունը համատարած խնդիրները չի լուծել, ես այդ քաղաքացիներին կոչ եմ անում՝ գնացեք՝ 10 գլուխ ոչխար էլ դուք պահեք, որովհետև մենք չենք ուզում՝ դուք մնաք աղքատ, որ ընտրությունների ժամանակ գանք ու ասենք՝ քվեարկեք մեր օգտին, թե չէ ձեր նպաստը կկտրենք»:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ «Կանեփ-Կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Երևանում և հանրապետության մարզերում հետախուզվողներ են հայտնաբերվել և բերման ենթարկվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում հայտարարեց, որ աղքատությունը վերացնելու համար պետք է նախ քաղաքացիներն սկսեն աշխատել:
Օգոստոսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:
Օգոստոսի 10-ին ԱՀ Գլխավոր դատախազությունից ստացվել է ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ օգոստոսի 5-ին ժամը 22:35-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր սահմանամերձ գյուղի մոտ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի կողմից հայտնաբերվել և ԱՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հաշվառված, ազգությամբ եզդի, 1988թ. ծնված Ա.Ա-ն, ով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը:
ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է տալու աշխատանքը քաջալերելուն ուղղված ծրագրերին։ Այս մասին Իջևանում ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված եւ իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր եւ դատական իշխանությունների ուշադրությունն է հրավիրում Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 28-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրվել գիշերային ակումբի տնօրենին:
Հայաստանում օգոստոսի 10-ին տեղացած ուժեղ կարկուտից Արմավիրի մարզում տուժել է 10-ից ավելի համայնք:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սնուցվող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 11.00-21.00 դադարեցվում է հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
Ուղիղ մեկ տարի առաջ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում գտնվող այգում՝ սալորի ծառի տակ, իգական սեռի նորածնի հայտնաբերման գործով շուրջ մեկ տարի տևած նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն արդեն դատարանում է:
Օգոստոսի 10-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Օգոստոսի 11-ին, ժամը 08:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 10-ի քամու հետևանքով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 16 շենքի տանիքը պոկվել է և ընկել Սայաթ-Նովայի փողոցի թիվ 109 շենքի դիմաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: