Բաժիններ՝

Հայ արիները Արմաղան լեռան գագաթին նշել են Նավասարդը

Հայ Արիական Միաբանության, ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին օգոստոսի 11-ին նշում են Նավասարդը:

Առավոտ ծեգին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները Նավասարդի ավանդական տոնը սկսել են ծեսով: Ծեսից հետո քրմերը ներկաներին նուշով ու մեղրով կաթ եւ գարու ու տարեկանի բոքոններ են հյուրասիրել: Ապա ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը ցուցադրական զորախաղ է անցկացրել, որը մեկնարկել է ավանդական հայկական կոխով: Երեկոյան խումբը կիջնի Սեւանա լճի ափ՝ շարունակելու տոնական օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031