«Ազգանունը չասաց, այդ օրը Ժորայի ծննդյան օրն էր՝ օգոստոսի 9-ը, շատ հյուրեր ունեինք։ Ես միայն կարողացա ասել իրեն, որ, եթե վարչապետը մեզ համար ժամանակ չունի, երբ մեր տղաները երկրորդ եղեռն են կանխել, շնորհակալ ենք, պետք չի, որ ուրիշ մարդ ընդունի»։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14:45-ին, Մարտակերտ քաղաքի բնակչուհի՝ 1981թ. ծնված Զ.Ղ-ն հեռախոսով հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել Մարտի 1-ի գործի քննությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու լուսանկարը:
«Կանեփ Կակաչ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում օգոստոսի 12-ին՝ ժամը 21.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանություն է բերման ենթարկվել Խոսրով Վ.-ն:
Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ իր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացել է թեմի հովվությունների, բաժինների և կրթա-մշակութային ու երիտասարդական կենտրոնների կիսամյա գործունեության հաշվետու ժողովը:
Արժութային ճգնաժամի պայմաններում լուծարունությամբ ապահովելու՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) խոստումը չի կարողացել օժանդակել ֆինանսական շուկաներին. լիրայի փոխարժեքը շարունակում է անկումը, օգոստոսի 13-ին թուրքական ֆոնդային ինդեքսները կտրուկ նվազում են:
Իրանը մտադիր է նավթի գնման զեղչ տրամադրել Ասիայում իր հաճախորդներին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Մեզերբերգի իր նստավայրում հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նոր մանրամասներ գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության վերաբերյալ:
Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել դոլարի նկատմամբ՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7.24 լիրայի:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիյանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ թե ԱՄՆ նախագահն է սահմանել, այլ սահմանվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Ամբողջ Կոնգրեսը կողմ է քվեարկել պատժամիջոցներին, ընդամենը 2-3 հոգի է դեմ եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Իսկ ընտրության հարցը կքննարկվի եպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երկրորդ նիստում:
Հինգերորդ Կասպիական գագաթնաժողովում հինգ մերձկասպյան երկրները երկարատեւ վեճերից հետո կնքել են համաձայնագիր, որն ուղի է բացում խոշոր էներգետիկական նախագծերի համար:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասից Սանահին թաղամաս տանող ճանապարհի 2-րդ կմ-ին մոտ 120 մետր գլորվել է ձորը. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 12-ի երեկոյան Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա 34-ամյա տղամարդը մոլոտովյան կոկտեյլ է նետել:
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները հանդիպեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Հանդիպման ժամանակ որոշում կայացվեց ևս 13 օր սպասել՝ մինչև փորձագիտական հանձնաժողովը կտա իր վերջնական գնահատականը։
Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ս.-ին:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արգել գյուղում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին. երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իսպանիայի Վիգո քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) ավելի քան 300 մարդ է օգնության դիմել համերգի ժամանակ փայտե հարթակի փլվելուց հետո:
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 436-ի:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է:
ԱՄՆ-ի ավելի քան 100 տպագիր հրատարակություններ մտադիր են փոխհամաձայնեցմամբ խմբագրական հոդվածներ հրապարակել եւ դրանցում մտահոգություն հայտնել ԶԼՄ-ների աշխատողների վրա նախագահ Դոնալդ Թրամփի շարունակվող հարձակումների կապակցությամբ:
Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Գյումրու Ռուսթավելի փողոցում, դեռ անցած տարի ձեռք բերված տարածքում, «Տաշիր Գրուպի» կողմից կհիմնվի պուրակ՝ փոքր շատրվանով: Տարածքը ձեռք է բերվել մասնավորից՝ 2 տարբեր անձանցից: Ի սկզբանե այդտեղ գործարարը նախատեսել էր կառուցել հասարակական օբյեկտ՝ ռեստորանային համալիր՝ հյուրանոցային մասով:
Օգոստոսի 11-ին` ժամը 11.00-ին, Երեւանի Շիրակի փողոցում «Միցուբիշի» բեռնատար ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 89-ամյա Շահեն Բալուղյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: