Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են BMW-ն ու Toyota-ն. վիրավորների մեջ է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Autodrive» հաղորդման հեղինակը

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հատվածում բախվել են BMW մակնիշի 88 TV 838 համարանիշի և Toyota մակնիշի 35 GA 271 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Հրայր Ստեփանյանն ու տեսուչ Երվանդ Գասպարյանը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստավում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW-ի վարորդը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Autodrive» հաղորդաշարի հեղինակ Մխիթար Հովակիմյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս