Երեւան քաղաքի Բագրևանդի փողոցում նոր հետիոտնային անցում կկազմակերպվի:
Գերմանական մամուլն ուշադրության կենտրոնում է պահում թուրքական լիրայի արժեզրկման թեման:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավի ձեռք բերման հանգամանքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մադրիդի «Ռեալի» նորեկ Տիբո Կուրտուան ցանկանում է, որ իր նախին ակումբակից Էդեն Ազարը տեղափոխվի մադրիդյան ակումբ:
Այսուհետ` յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային երեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ն, ՀՀ արդարադատության նախարարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը կքննարկի քաղաքացիների դիմումները, բողոքները, առաջարկությունները և այլ հարցեր
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը, ՌԴ նախագահն ընդգծել է երկրի ենթակառուցվածքի վերականգնմանն օժանդակելու կարեւորությունը, այս մասին ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներն Իդլիբի նահանգում կալանավորել են զինված ընդդիմության խմբավորումների այն դաշտային հրամանատարներին, որոնք համաձայնել են սիրիական բանակի հետ հաշտությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոց է սահմանել Թուրքիայի դեմ: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ում, որում մասնավորապես ասված է.
«Այս պահին կայացված միակ որոշումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելն է, իսկ մասնակցության ձևաչափի ու քաղաքապետի թեկնածուի հարցերը դեռ օրակարգում են»,- նշեց Մարտիրոսյանը:
Երկու տարվա հետախուզվողը հայտնաբերվել է
15-ամյա աղջիկն անհետ կորել է
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դիմել է հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանիին՝ պահանջելով պաշտոնաթող լինել հանուն ժողովրդի հանգստության: Այդ մասին հայտնել է «Աշ Շարկ ալ Աուսաթ» միջարաբական թերթը:
Օգոստոսի 10-ի առավոտից գրեթե ողջ Աջարիայում տեղացող հորդառատ անձրեւները լուրջ խնդիրներ են ստեղծել տեղի բնակիչների Վրաստանի այս ինքնավար հանրապետության սեւծովյան առողջարաններում հանգստացող հյուրերի համար:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների հետ:
ՆԱՏՕ-ն Twitter-ի իր օգտահաշվում զետեղել է տեսահոլովակ, որտեղ Ռուսաստանը առաջին տեղն է դնում անդրատլանտյան անվտանգության սպառնալիքների թվում:
Ֆրանսիայի հարավում շուրջ 1600 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, տարհանվել են տեղետարափ անձրեւների հետեւանքով, կան անհայտ կորածներ: Այդ մասին հաղորդել է Sputnik-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը:
Ուժեղացված ծառայություն Աբովյան, Իջևան և Դիլիջան քաղաքներում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները համատեղ տարաբնույթ միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել:
Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է իր՝ «Չելսիից» «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին ամիսներին աննախադեպ թվով բողոքներ է ստանում։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը գնահատել է թիմի հեռանկարները նոր մրցաշրջանում:
Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր իրականացնում են քաղաքական դիվերսիոն գործընթաց ընդդեմ հանրապետության։
«Երկրում տեղի է ունենում մտքի տեռոր»,- ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանը միացած ՀՅԴ-ական պատգամավորների եւ Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։
Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զիջել Բելոռուսին: Ըստ մամուլի տեղեկատվության Հայաստանը կարող է կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Դա իրականում մտահոգիչ է լինելու: Խաչատուրովի կալանավորումը, և մարտի 1-ի դեպքերում նրա դերակատարման բացահայտումը իրավական գործընթաց է և դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:
ՀՅԴ կուսակցությունը մշակել է սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը: Այս մասին օգոստոսի 10-ին նախագծի շնորհանդեսի ընթացքում հայտնեցին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում ավարտվեց. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը, ժամը 16.00-ին:
Օգոստոսի 10-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Խանջյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 6-ից 12-ը Մեծ Բրիտանիայում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է 3֊րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնությունը (1-ին տեղ) և Մեծ Բրիտանիան (2-րդ տեղ) ներկայացնող զույգերին։
Առնվազն 69 զբոսաշրջիկներ, այդ թվում` 20 օտարեկրացիներ են սողանքների հետեւանքով փակված մնացել Հնդկաստանի հարավի Կերալայի նահանգի Ինդուքիի օկրուգի Մունար առողջավայրում: