Բաժիններ՝

«Առանց Պոգբայի՝ մենք կիսապաշտպանությունում կունենայինք երկու երեխա». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բարձր է  գնահատել կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղը Պրեմիեր լիգայի առաջին տուրում:

«Պոգբան հրեշ էր: Մենք մտածում էինք, որ նա կխաղա առավելագույնը 60 րոպե, բայց նա կարողացավ խաղալ ավելի քան 80 րոպե:

Պոգբային մեկնարկային կազմում դաշտ դուրս բերելը բարդ որոշում չէր, այս որոշումը կախված էր նրանից: Քանի որ Անդեր Հերերան վնասվածք է ստացել, ես միայն երկու տարբերակ ունեի՝ Սքոթ Մակտոմինին և Պոգբան:

Եթե ես դաշտ դուրս բերեի Սքոթին, ապա առանց Պոգբայի՝ մենք կիսապաշտպանությունում կունենայինք երկու երեխա:

Այնպես որ, ես խնդրեցի Պոլին դուրս գալ դաշտ, իսկ նա դուրս եկավ թիմի համար և շատ լավ խաղաց»,- նշել է պորտուգալացի մասնագետը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս