«Տպավորություն ունեմ, որ ԵՄ գործընկերների հետ աշխատանքը կառուցողական է ընթանում». ՀՀ վարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, կառավարության ներկայացուցիչները ներկայումս աշխատում են ԵՄ գործընկերների հետ: Այս մասին Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իր բրյուսելյան այցից հետո խոսվում է այն մասին, որ Հայաստանն ակնկալում է աջակցություն ԵՄ-ից:

«ԵՄ գործընկերների հետ աշխատանքն ընթանում է, տպավորություն ունեմ, որ այն կառուցողական բնույթ ունի: Հույս ունենք արդյունավետ կլինի»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին այցել էր Բրյուսել, որտեղ հանդիպել է Եվրամիության ղեկավարության հետ: Նա խոսել է Հայաստանին ԵՄ-ին տրամադրվող աջակցության նոր մոտեցումների մասին:

Տեսանյութեր

Լրահոս