Բաժիններ՝

«Կանեմ առավելագույնը՝ երկրպագուների և գործընկերներիս համար՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում». Պոգբա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղից հետո կիսվել է տպավորություններով Instagram-ում:

Կիսապաշտպանը գրել է.

«Կանեմ առավելագույնը՝ երկրպագուների և գործընկերներիս համար՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում»:

Հիշեցնենք, որ Պոգբան ցանկանում էր հեռանալ մանչեսթերյան ակումբից, սակայն Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանը արդեն փակ է, և Պոգբան գոնե մինչև ձմեռ մանչեսթերյան ակումբում է մնալու:

Հիշեցնենք, որ Ֆրանսիացուն դուր չեն եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մեկնաբանությունները: Մոուրինիոն նշել էր, որ իրեն դուր չի գալիս այն փաստը, որ Աշխարհի գավաթի խաղարկությունում Պոգբան ավելի լավ էր խաղում, քան ակումբի կազմում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս