Իզմիրում ծնված և Լոս Անջելեսում բնակվող անվանի թուրք դերասանուհի Մելթեմ Ջումբուլը անդրադարձել է Թուրքիայի ներքին զարգացումների և հայերի հետ իր հարաբերություններին։
Մի քանի օր շարունակ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին տեսել են «Արդշինբսակում»՝ դեկավարության մոտ մտնել-դուրս գալիս։ Բանկի աշխատակիցները խոսում են, որ նա հնարավոր է աշխատանքի անցնի իրենց մոտ։
«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասութունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունիսի 25-ին Երևանի կենտրոնում գործող ոսկերչական խանութում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։
Կյանքի 90-րդ տարում հունիսի 26-ին Մոսկվայում վախճանվել է հայտնի բանաստեղծ, ռադիո- եւ հեռուստահաղորդավար Անդրեյ Դեմենտեւը:
Սիրիական բանակի ստորաբաժանումները լիակատար հսկողություն են հաստատել Դերաայի նահանգի մի քանի բնակավայրերի նկատմամբ, նահանգ, որը գտնվում է հանրապետության հարավ-արեւմուտքում:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով անազատության մեջ է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ավստրիայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից, ինչի հետեւանքով կարող էր տուժել մինչեւ 80 հոգի, այդ թվում՝ երեխաներ:
Ընտրական օրենսգիրքը պետք է ցանկացած իշխանության պարագայում ապահովի ազատ և թափանցիկ ընտրություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։
Երևանի քաղաքապետարանը հայտնում է քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում ուղեգծերի փոփոխության մասին:
«Մենք 100% համամասնականի կողմնակից ենք և բացառում ենք վարկանիշային քվեարկությունը»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և ընտրողի վրա ապօրինի ազդեցության մեխանիզմների բացառման մասին։
Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստին ավագանու «Ելք» և «Երկիր ծիրանի» խմբակցությունները բարձրացրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քննարկվող հրաժարականի հարցը:
Հունիսի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում որպես պահակ գրանցված, 1995 թ. ծնված Նարեկ Ս.-ն 2016 թ. նոյեմբերից մինչև ս/թ հունիս ամիսը չի հաճախել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ և յուրացրել այն:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությունը երբևէ արված Ռուսաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաի նմանատիպ հայտարարությունն է: Իսկ ի՞նչ է ասել Վոլոդինը: Բառացի հետևյալը. «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում:»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է անձնավորել խնդիրը, թե ով պետք է հայտնվի ճաղերի հետևում, ով ոչ:
Hetq.am-ին տրված հարցազրույցում Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը խոսել է սահմանային իրավիճակի, զորավարժությունների, Ադրբեջանի ձեռք բերած զինատեսակների և այլ հարցերի մասին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում հետախուզական ստորաբաժանումների ճամբարային հավաք է սկսվել:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին Եվրամիության հանձնառությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը պահպանում է իր պարտավորությունները:
Հունիսի լույս 26-ի գիշերը՝ 0 ժամ 15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն և կրակոցներ են։
Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը չգրանցված աշխատողներ է բացահայտել հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողների մոտ: «ՆԻԿՎԻՆ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Արամուս գյուղի մերձակայքում իրականացնում է միաժամանակ 2 գործունեություն` հանրային սննդի և տաքսի ծառայության մատուցում:
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը գտնում է՝ «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երիտասարդացել է:
Հունիսի 26-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր ավանդատուների համար պայմանների և եկամտաբերության առավելագույնս բարելավման նպատակով հայտարարում է ավանդների տոկոսադրույքի մինչև 10%-ի բարձրացման մասին՝ ՀՀ դրամով 1 տարի ժամկետով ներդրվող ավանդերի համար:
Հունիսի 25-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, Անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների հետ համատեղ, ոստիկանության ԱՎՎ-ից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արտյոմ Ս.-ին, որը մայիսի 5-ից ՌԴ Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի (փաստաթուղթ կեղծելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 25-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել։
«Առողջություն եմ մաթում քաղաքապետին»,- այսօր Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ամերիկյան ուղղաթիռների մասին խոսել է կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի Հավայիի նահանգի կազմի մեջ մտնող համանուն կղզու Կիլաուեա հրաբխի խառնարանում տեղի ունեցած ուժգին պայթյունը հունիսի 25-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է հրահրել:
Քիչ առաջ մեկնարկեց Երևանի ավագանու նիստը: Նշենք, որ նիստին ներկա չէ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Վլադիմիր Պուտինին խնդրել է արագընթաց երկաթուղային մայրուղի կառուցել Կրասնոդարից Գրոզնի: