Ընտրական օրենսդրության բարեփոխման հարցերով ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովը երեկ առաջին աշխատանքային նիստն անցկացրեց։ Օրակարգում ԸՕ-ի հայեցակարգի նախագծի քննարկումն էր։ Նախատեսվող հիմնական ու սկզբունքային փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է։
«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի հաջող փորձարկումը ուղի է բացել ընթացիկ սեպտեմբերից այն ՀՀ բոլոր մարզերի 350 դպրոցներում ներդնելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման՝ հրաբխային խարամի և սևահողի՝ 74.872 խորանարդ մետր լեռնային զանգվածի արդյունահանման դեպքեր:
Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հրավերով «Sony Music»-ի արտիստ, ֆրանսիացի հանրահայտ կիթառահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյան Հայաստանի համար ամենակարևոր երկրներ է համարում հարևան 4 պետություններին:
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին մասնակցել է «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով միջոցառմանը: Հանդիպումն իրականացվել է GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ:
Հայաստանում վարչական արդարադատության համակարգը օրենսդրական բարեփոխումների և կառուցակարգային լուծումների կարիք ունի:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհակալագրեր է հանձնել «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրում ներառված դպրոցներին և ուսուցիչներին:
Անցյալ ամռանը Մբապեն վարձակալական հիմունքներով տեղափոխվեց ՊՍԺ, և ակումբը պարտադրվում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 180 մլն եվրոյով գնել ֆուտբոլիստին:
ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը հայ-թուրքական հարաբերություններում դրական միտումներ չի սպասում:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, որը կկայանա հունիսի 27-ին Երևանում, Ադրբեջանից և Թուրքիայից կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 27-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
Տեղի ունեցավ օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրը:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի՝ մայիսի 17-ի «ՊՆ-ի բառախաղը՝ պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները:
Հունիսի 26-ին, ժամը 6.00-ի սահմաններում, Գյումրիում «Նիսան X-Տրայլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Բուլվարային փողոցի թիվ 110 հասցեի դիմաց կայանված ավտոկցորդին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձանց ինքնությունը։
«Ադրբեջանը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, և եթե Ալիևը ողջ լինի, այդ շքերթին մասնակցելու է գերու կարգավիճակով, ինչպես դա եղել է բազմաթիվ ֆաշիստների հետ տարբեր երկրներում։ Սա թող ինքը լավ իմանա»։
«Ադրբեջանի որդեգրած ռազմավարությունն է՝ կրակոցներ սահմանին, ժամանակ առ ժամանակ՝ սրացումներ, դիվերսիոն գործողություններ, ճնշումներ գործադրելու փորձեր՝ բանակցային գործընթացում, և այլն։ Սա ռազմավարություն է և շարունակվելու է»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարի տեղակալին:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանն արդեն Իսպանիայում է:
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ – վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է Ղազախստանում հունիսի 26-ից 27-ը անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից ինժեներական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հունիս ամսին քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի մի խումբ անդամների հետ՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Հունիսի 25-ին, ժամը 18.05-ին, Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 5 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հունիսի 26-ին Վիեննայում քննարկել են կազմակերպության ավանդը Ուկրաինայի արեւելքի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած այցի շրջանակում հանդիպել է ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»-ի, «Channel»-ի, «Crédit Agricole» բանկի, «Aéroport de Paris»-ի, «Lactalis group»-ի, «CNIM»-ի, «Egis-Group»-ի, «Surys»-ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն իրատեսական չի համարում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ ղարաբաղյան հարցով հատուկ բանագնաց։ Նման հայտարարություն արել է ՀՀ վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կարգավորումն այլընտրանք չի կարող ունենալ:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հունիսի 26-ին հավանություն է տվել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու օրինագծին: