ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիզվառելիքի լցակայանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Հունիսի 25-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Մերսեդես 124» մակնիշի ավտոմեքենան Լուսառատ գյուղից Փոքր Վեդի գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Մերսեդես 124» մակնիշի ավտոմեքեան ամբողջովին այրվել է։
Հունիսի 26-ին, ժամը 11:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 26-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Նորքի 7-րդ զանգվածի թիվ 11 շենքի մուտքում առկա է գազի արտահոսք:
Հունիսի 20-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում 1969 թ. ծնված Րաֆֆի Գ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.10-ից 15.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող և բանկի քարտ:
Վիետնամի հյուսիսում առնվազն 15 մարդ է զոհվել հեղեղումների եւ սողանքների հետեւանքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները, քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 26-ին Առաքելական պալատում կայացած ունկնդրության ընթացքում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման գործընթացում կառավարությունն իր անելիքն արդեն արել է, հարցը բանկերի տիրույթում է:
Հունիսի 26-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 8-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի նկուղում մոտ 1 մետր ջուր է լցվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը իր հերթական նիստում հաստատել է բանկի 2018-2022 թթ. միջնաժամկետ ռազմավարությունը:
Վրաստանի նոր կառավարությունում նախարարությունների թվաքանակը ներկայիս 13-ից կկրճատվի մինչեւ 10, ընդ որում՝ լինելու է մեկ պետնախարարություն:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դեռևս չի ձերբակալվել:
Ջերմուկում անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիները հայտարարել են, որ ճանապարհները շարունակում են փակ մնալ՝ չնայած վստահում, սիրում ու հարգում են կառավարության ղեկավարին:
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքելու է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես այդ որոշումը շատ նորմալ եմ գնահատում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում գնահատական տալ Հայաստանի Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի ձերբակալությանը` ընդգծելով, որ չի տիրապետում ամբողջական տեղեկատվության և նախընտրում է սպասել նախաքննության ավարտին:
Հայաստանում վարչական դատարանները ծանրաբեռնվել են իրենց ոչ բնորոշ վարչական արդարադատության գործերով:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 26-ին ընդունեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանին։
Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»:
Մակեդոնիայի Հանրապետության (ՄՀ) նախագահ Գյորգե Իվանովը հրաժարվել է ստորագրել պետական անվանումը փոխելու վերաբերյալ համաձայնագիրը:
Հայ հեղափոխական դաշնակությունն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շրջանակներում մի շարք առաջարկներ է մշակել, որոնք խնդիրների լայն շրջանակ են ընդգրկում և վեր են հանվել դեռևս նախորդ ընտրություններում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Լուսինե Հովհաննիսյանը։
ԱՄՆ-ը «Թեյլոր Ֆորսի ակտի» իրականացման շրջանակներում սառեցրել է Պաղեստինին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը:
«Իսկ ի՞նչ եք առաջարկում, որ Վոլոդինն ասեր Բաքվում։ Առաջին հերթին՝ Վոլոդինն ու Ռուսաստանը տարբեր են։ Հայաստանում շատ մեծ ուշադրություն են դարձնում նրա վրա, թե ինչ են ասում տարբեր մարդիկ տարբեր վայրերում»:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Այսօր Երևանի ավագանու նիստից հետո լրագրողները ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա արդեն հարցաքննվել է «Երևան» հիմնադրամի վերաբերյալ ԱԱԾ վերջին բացահայտումների արդյունքում հարուցված քրեական գործով։
Առնվազն տասը մարդ է զոհվել առատ տեղումների հետեւանքով, որոնք հունիսի 24-ին մոլեգնում են Հնդկաստանի Մումբայ մեգապոլիսում եւ նրա արվարձաններում:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում նշեց՝ կարծում է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում «Հրապարակի» մերժման գործընթացը սկսել են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդ անդամները։
«Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում տեղի չունենային ձերբակալություններ, աղմկահարույց դեպքեր։ Այդպիսի բաներ տեղի են ունենում բոլոր նմանատիպ իշխանափոխություններից հետո, որոնք ընդունված են անվանել թավշյա, վարդերի կամ այլ հեղափոխություններ»:
Հարավային Կորեայում 32 մարդ է տուժել Սեջոն քաղաքում կառույցում տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից, նրանցից չորսը ծանր վնասվածքներ են ստացել: