Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի հետախույզները Հայաստանի լեռներում կատարելագործում են հետախուզության արդի միջոցների կիրառման հմտությունները

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում հետախուզական ստորաբաժանումների ճամբարային հավաք է սկսվել:

Մեկ ամսվա ընթացքում նոր ժամանած զինծառայողները շոգ կլիմայի բարձլեռնային պայմաններում կյուրացնեն ուսումնամարտական առաջադրանքներ կատարելիս քողարկման, հաստիքային եւ հատուկ անաղմուկ զենքի ու ռազմական տեխնիկայի, հետախուզության միջոցների, կառավարման ու կապի «Ստրելեց» եւ «Ռադիոլամպա» ռադիոտեղորոշիչ կայանի կիրառման հմտությունները:

Հետախույզները նաեւ կկատարեն կրակային, հատուկ մարտավարական պատրաստության եւ լեռնային-ժայռոտ տեղանքում մարտական մեքենաների վարման նորմատիվները: Ուսուցման ընթացքում հետախույզները կսովորեն աշխատել թիրախների, կոորդինատների ու տվյալների հավաքման, մշակման, փոխանցման անօդաչու թռչող սարքերի հաշվարկների հետ փոխգործակցությամբ՝ պայմանական հակառակորդի օբյեկտների հայտնաբերման, ճանաչման եւ ոչնչացման համար:

Ուսումնական գործնական միջոցառումներում ներգրավված են 300-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր: Ինչպես նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, ռուսական ռազմակայանի հետախույզների մասնակցությամբ ճամբարային հավաքը կավարտվի հատուկ մարտավարական վարժանքներով եւ զորամիավորման «լավագույն հետախույզ» կոչման համար մրցույթի անցկացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս