Բաժիններ՝

Ավստրիայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից

Ավստրիայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից, ինչի հետեւանքով կարող էր տուժել մինչեւ 80 հոգի, այդ թվում՝ երեխաներ: Այդ մասին հայտնել է DE24 պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 26-ին Սանկտ Պյոլտեն քաղաքի մոտ: Գնացքի երկու վագոն դուրս է ընկել երկաթուղու ռելսերից, որը Սանկտ Պյոլտենը միացնում է Մարիացել քաղաքի հետ:

Ինչպես հայտնել է հրշեջ խմբի ներկայացուցիչ Ֆրանց Մեսպերգերը, գնացքում գտնվում էր մի քանի տասնյակ մարդ, առավելապես երեխաներ: Նախնական տվյալներով՝ մեկ մարդ ծանր վերքեր է ստացել, այլ տվյալներով՝ լրջորեն տուժել է երկու հոգի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930