Դինքի սպանությունից հետո թուրք դերասանուհին ներողություն է խնդրել իր ամերիկահայ ծանոթից

Իզմիրում ծնված և Լոս Անջելեսում բնակվող անվանի թուրք դերասանուհի Մելթեմ Ջումբուլը անդրադարձել է Թուրքիայի ներքին զարգացումների և  հայերի հետ իր հարաբերություններին։

Լրագրող Գյոքչե Ալբայրաքի հետ հարցազրույցում դերասանուհին նշել է, որ արտերկրում ապրելով՝ մամուլի միջոցով ավելի շատ է հետևում Թուրքիայի ներքին զարգացումներին, ամեն ինչին ավելի օբյեկտիվ է նայում, երբեմն հուսադրվում է Թուրքիայի վիճակով, երբեմն լրիվ հուսալքվում։

«Օրինակ, Հրանտ Դինքի սպանությունը ինձ շատ կոտրեց։ Ես այնտեղ հայերի միջավայրում եմ ապրում։ Բանկում ինձ սպասարկող աշխատակիցը հայ է։ Ես չէի կարողանում նրա դեմքին նայել։ Ես Ամերիկայում գրեթե մեկ ամիս չգնացի բանկում ինձ սպասարկող աշխատակցի մոտ։ Նա այնպիսի հատուկ ուշադրությամբ է զբաղվում իմ գործերով։ Ինձ թվում էր, թե դա (Հրանտի սպանությունը՝ խմբ․) ես եմ արել։ Եվ այդ պատճառով, երբ մեկ ամիս հետո բանկ գնացի, ներողություն խնդրեցի նրանից», -պատմել է դերասանուհին։

Ջումբուլը նշել է, որ ԱՄՆ-ում բնակվող հայերի վերաբերմունքը տեղի թուրքերի նկատմամբ Հրանտի սպանությունից հետո որոշակիորեն վատացել է։ «Բայց ես փորձում եմ ինձ նրանց տեղը դնել, հասկանալ։ Հետևաբար, այս տեսակետից իմ գործն այնտեղ հարաբերություները ամրապնդելն է, ինչը ես արել եմ և անելու եմ», -նշել է Ջումբուլը։

benguturk.com

Տեսանյութեր

Լրահոս