«Վոլոդինի հայտարարությունը պատահական չեմ համարում»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությունը երբևէ արված Ռուսաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաի նմանատիպ հայտարարությունն է: Իսկ ի՞նչ է ասել Վոլոդինը: Բառացի հետևյալը. «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում:»

Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ: Հիմա այս հայտարարությունը համեմենք Ռուսաստանի մամուլի և փորձագետների վերջին երկու ամսվա ընթացքում անթաքույց «վերապահումը» մեր որոշ նորանշանակ պաշտոնյաների նկատմամբ և պատկերն ամբողջական կդառնա:

Սա սոսկ հայտարարություն չեմ որակում, սա պատասխան ու դիրքորոշում է, քանի չի հերքվել կամ հակառակը չի հայտարարվել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս