«Եվ ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում». Վարդան Սեդրակյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով անազատության մեջ է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ
Նիկոլ Փաշինյանին:
Պարոն Փաշինյան,
Նախապես հայտարարվել էր, թե իբր Պ.Հայրիկյանի վրա 2 (երկու ) անգամ կրակել են և իբր նա 2 (երկու) վիրավորում է ստացել.
Սակայն, դատավարության ժամանակ, դատախազ Ամիրզադյանը մեկ կրակոցը հանեց քրեական գործից.
Իմ, և իմ փաստաբանի հարցերի ճնշման տակ, դատախազ Ամիրզադյանը չկարողացավ հիմնավորել, թե տուժող վկա Հայրիկյանը ինչպե՞ս կարող էր վիրավորում ստանալ աջ 4 և 5 կողոսկրերի արանքում, եթե Հայրիկյանի հագուստի վրա չկար փամփուշտի գնդակից (пуля) առաջացած անցքեր:
Դատարանի դահլիճում մանրակրկիտ ուսումնասիրեցինք տուժող վկայի հագուստները, որոնք նա կրել էր կեղծ մահափորձի օրը, վերարկու, պիջակ, վերնաշապիկ և այլն.
Ոչ մտնող, և ոչ էլ դուրս եկող անցքեր չկային:
Գտնված գնդակի (пуля), գլխիկի վրա, փորձագիտական եզրակացությունը նույնպես նշում էր, որ չկան ոչ հագուստի նմուշների մանրաթելեր, և ոչ էլ արյան, մաշկի կամ էլ հյուսվածքների ու մսի նմուշներ.
Եվ ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
https://www.facebook.com/iosif.stalin.5249/posts/185596802088499