«Ինչո՞ւ քաղաքապետն այդ հարցերին չի պատասխանում՝ եղե՞լ է հրաժարական, չի՞ եղել, ի՞նչ է նա պատրաստվում անել». Դավիթ Խաժակյան
«Առողջություն եմ մաթում քաղաքապետին»,- այսօր Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք, որ քաղաքապետն այսօր ներկա չէ ավագանու նիստին: Նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ ասաց, որ Տ. Մարգարյանը ներկա չէ առողջական խնդիրների պատճառով:
Դ. Խաժակյանը հիշեցրեց Տ. Մագարյանի վերաբերյալ հրապարակված աղմկահարույց տեսանյութը, որում մի շարք «բացահայտումներ» կան: Նա նշեց, որ երբ մարդիկ որևէ մեկի հրաժարականն են պահանջում, քաղաքական գործչի հիմնական դերն այդ լարվածոթյունը վերացնելն է, հարցերին պատասխանելն է, բայց, նրա խոսքով, չկա քաղաքապետի արձագանքը այդ ամենին. «Ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ քաղաքապետն այդ հարցերին չի պատասխանում՝ եղե՞լ է հրաժարական, չի՞ եղել, ի՞նչ է նա պարաստվում անել»:
Կ. Արեյանն ասաց, որ հասկանում է Դ. Խաժակյանի մտահոգությունը, բայց հորդորեց չշտապել, ժամանակից առաջ չանցնել: